Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան

 

Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ
դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով