Կառավարության վերին օղակների դիլետանտիստական մոտեցումը դառնում է խուճապի պատճառ

Արտակարգ իրավիճակների, համաճարակների, տեղաճարակների դեմ պայքարը մի բան է, որի վրա ժամանակ և միջոցներ չեն խնայում, և պետությունները մշտապես պատրաստվում են դրանց, անկախ նրանից, դրանք լինում են թե չեն լինում: Աստվածաշնչյան Սոդոմի և Հոմորի, պատմական Պոմպեոսի, Տրոյայի, Ատլանտիդայի և հարյուրավոր այլ քաղաքաների, պետությունների կործանման պատմությունները հուշում են, որ միշտ և միշտ եղել են ժամանակաշրջաններ, երբ ինչ-որ բնական կամ տեխնոգեն աղետի կամ վարակիչ հիվանդության համաճարակի պատճառով, ավելի ճիշտ դրան դիմակայելուն պատրաստ չլինելու պատճառով, վերացել են հսկայական ազգեր և պետություններ:

Ժամանակակից իրականության մեջ արտակարգ իրավիճակների դեմ պայքարն ու քաղպաշտպանությունն իրականացվում է պետությունների կառավարության համապատասխան մարմինների կողմից: Հայաստանում այդ ինստիտուտներն են արտակարգ իրավիճակների նախարարությունը և Առողջապահության նախարարությունը: Հարկ եղած դեպքում անմիջապես դրանց են միանում նաև բանակը, ոստիկանությունը, կրթության և գիտության նախարարությունը տարբեր կառույցների քարոզչական-տեղեկատվական վարչությունները: Սակայն առաջ չանցնելով, եկեք հասկանանք, թե ինչ է անում, կամ ինչ չի անում ներկայիս առողջապահության նախարարը և ինչով չի նպաստում համաճարակների, տեղաճարակների, հրդեհների, ջրհեղեղների և այլ բնական և տեխնոգեն աղետների դեմ պայքարի գործին: Հայաստանի մարզերում փակվում են բուժհաստատություններ, նեղ մասնագիտական կլինիկաներ և ծննդատներ, երբ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում բուժհաստատությունների են վերածվում անգամ դպրոցներն ու մանկապարտեզները, և երբ որ խիտ բնակչություն ունեցող երկրներում, պետությունները ստեղծում են վարակիչ հիվանդություն ունեցող անձանց լոկալացման վայրեր, որոնք պետք է լինեն խոշոր բնակավայրերից՝ քաղաքներից հեռու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում կատարվում է հենց հակառակը՝ խոշոր բնակավայրերից հեռու բուժհաստատություններն են փակվում, այդ թվում և վարակիչ հիվանդությունների համար նախատեսված նեղ մասնագիտական կլինիկաները, և հիվանդներն ուղղորդվում են հենց քաղաքներ և հատկապես մայրաքաղաք Երևան: Այս ամենը ոչ այլինչ է, քան անպատասխանատու դիլետանտիստական մոտեցում: Մինչ Հայաստանաի «թավշյա» կառավարությունը զբաղվում է նախկիններին քննադատելով և իրենց անհաջողությունների մեղքը նախկինների վրա բարդելով, Հայաստանի առջև ծառացավ լուրջ մարտահրավեր՝ Հայաստան ներխուժեց արդեն իսկ ողջ աշխարհում տագնապ հայտարարած կորոնավիրուսի մահացու վարակը: Քաղաքացիական պաշտպանությունը կարելի է համարել պատերազմ: Եթե սահմանապահ զինվորները երկրի սահմանները հսկում են դրսի հակառակորդներից՝ քաղաքացիական պաշտպանությունն իրականացվում է հենց երկրի ներսում և կառավարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահության նախարարության և այլ կառույցների կողմից: Շտապ սկսում են գործել ճգնաժամային կառավարման մեխանիզմները: Կառավարությունը սկսում է վերահսկել 1-ին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի և դեղորայքի առքոն ու վաճառքը և գները: Հարկ եղած դեպքում ներդրվում է կտրոնային համակարգ: Եվ որքան որ պրոֆեսիոնալ և հմուտ են երկիրը ղեկավարող բարձագույն օղոկների պաշտոնատար անձինք՝ այդքանով էլ ավելի սահուն և անխուճապ է անցում այս ամենը:

Սակայն եթե երկիրը ղեկավարում են կազմակերպչական և կառավարչական հմտություններից զուրկ անփորձ և անգրագետ կադրեր, լինում է հենց այն, ինչ եղավ և լինում է այսօր Հայաստանում: Մարտի 1-ին կայացավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, որտեղ նա պաշտոնապես հայտարարեց Հայաստոնում կորոնավիրուսի վարակակրի 1-ին դեպքի հայտնաբերման մասին: Նույն ասուլիսի ժամանակ նա նաև նշեց, որ Հայաստանում դեռևս չկա դպրոցները, մանկապարտեզներն ու այլ ուսումնական հաստատությունները փակելու անհրաժեշտություն: Սակայն այդ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ հետո համացանցում հայտնվեց կրթության և գիտության նախար Արայիկ Հարությունյանի տեսանյութը, ով հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու մյուս բոլոր ուսումնական հաստատություններն այնուամենայնիվ մեկ շաբաթով կփակվեն: Այսինքն, Կառավարության վերին օղակում գտնվող 2 բարձրաստիճան պաշտոնյաներ, մի քանի ժամվա ընթացքում տվեցին կորոնավիրուսի վտանքի աստիճանի և կանխարգելման համար կիրառվող միջոցների մասին իրարամերժ կարծիքներ: Դա վկայությունն էր այն բանի, որ նման լարված իրավիճակում բարձրաստիճան այս պաշտոնատար այրերը չեն տիրապետութմ իրավիճակին և չեն կարողանում անգամ ընդհանուր հայտարարի գալ, իրենց հայտարարությունների շուրջ, թե ինչ են հաղորդելու ժողովրդին:

Այս ամենը դեռ բավական չէր և դրանից հետո էլ մի քանի անգամ «լայվ» ելույթներ ունեցավ «թավշյա» առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ելույթից հետո ժողովուրդն ընդհանրապես հայտնվեց խուճապի մեջ: Որոշ խանութներում իսկույն դատարկվեցին առաջին անհրաժեշտության կոնկրետ ապրանքների տաղավարները, իսկ դեղատներից բժշկական դիմակներն ու ալկոգելը բացակայում էին արդեն վաղուց, իսկ այնտեղ էլ, ուր առկա են՝ վաճառվում են արդեն 3-5 անգամ ավելի թանկ գնով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, համաճարակը դեռ չսկսված պետության ղեկավարությունը՝ կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ տապալել են իրենց ճգնաժամային կառավարման գործառույթները:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով