Իշխանությունը զոհերի հիշատակը հարգելու հարցում մեկ քայլ առաջ է անցել ՀՀԿ-ից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:

Իրողություն, որը խիստ քննադատության ենթարկվեց։ Ակամա մտաբերեցի հիշյալ անցքը, երբ մարտի 1-ի երեկոյան տեսա, թե իրեն Մարտի 1-ի խառնակչության «զոհ» համարողն ինչպես էր «նշում» օրը։ Հավանաբար իրենից լավ ոչ մեկը չէր կարող նկարագրել, թե ինչպես է երկրի վարչապետը հարգում այդ օրը. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Փաշինյանը՝ Ծաղկաձորից լուսանկարներ հրապարակելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, իշխանությունը զոհերի հիշատակը հարգելու հարցում մեկ քայլ առաջ է անցել. եթե նախկինում հրավառություններ էին անում «մանր-մունր» կուսակցականներ, հիմա երկրի առաջին դեմքը տասը զոհերի հիշատակը հարգում է «քյոհնա քեֆչու» հանգով՝ ընտանիքի անդամներով հանդերձ «օբյեկտից օբյեկտ» անցնելով։

Ի՞նչ է եղել, որ… մարդիկ ուտում-խմում՝ ուրախանում են։ Զավեշտն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշել էր ողջ ժողովրդին ոտքի հանել, երթ անել ու հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Արեց… Հարգեց… Ինչպես ինքն է խոստովանում՝ «քյոհնա քեֆչու» ազարտով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով