Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը. Հնարավորություններ և վտանգներ

Ռուսաստանի հետ շահավետ ու վստահելի ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ գերկարևոր: Ինքնանպատակ դաշնակցային հարաբերություններ չեն լինում, դրանք, որպես կանոն, ընդհանուր շահերի միատեղման արդյունք են հանդիսանում: Նրանք, ովքեր պնդում են հակառակը, կա՛մ պատկերացում չունեն տարածաշրջանում առկա հակադիր քաղաքական ձգտումներից, կա՛մ հանձնառություն ունեն կազմալուծելու նախ և առաջ Հայաստանը:

Ամերիկյան գեոստրատեգիայի հիմնական խնդիրը՝ կապված հետխորհրդային տարածաշրջանի հետ, կայանում է հետևյալում. ամեն կերպ խոչնդոտել քաղաքական և տնտեսական կայունության վերահաստատման Ռուսաստանի ձգտումներին: Բժեզինսկին, օրինակ, հետխորհրդային տարածքում առանձնացնում էր գեոստրատեգիաան 3 կարևոր առանցք, որոնց նկատմամբ Արևմուտքի վերահսկողությունը թույլ չէր տա Ռուսաստանին վերականգնելու տարածաշրջանում երբեմնի ազդեցությունը և խաղալու կայունարար դերակատարություն: Հիշյալ կարևոր առանցքներ էին դիտարկվում Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ուկրաինան: Բժեզինսկին բառացի նշում էր. <<Անկախ Ադրբեջանը կարող է լինել հենց այն միջանցքը, որով Արևմուտքի համար հասանելի կդառնան կասպիական ավազանի և Միջին Ասիայի հարուստ էներգետիկ պաշարները: Եվ ընդհակառակը, Ռուսաստանից կախվածություն մեջ գտնվող Ադրբեջանը կնշանակեր ստրատեգիական կարևոր նշանակության Միջին Ասիայի մեկուսացում: Միջին Ասիան այդպիսով կդառնա ավելի խոցելի Ռուսաստանի կողմից տարվող տարածաշրջանի հետագա ռեինտեգրացիայի հարցում:>> Ուզբեկստանն իր ազգային կառուցվածքով և բնաչության խտությամբ, Բժեզինսկի կարծիքով, հանդիսանում էր կարևորագույն հանգույցը, որի նկատմամբ ազդեցությունը որոշիչ գործոն է հանդիսանում միջինասյական ամբողջ տարածաշրջանի նկատմամբ:

Հարկ է ընդգծել, որ ռուս-ամերիկյան տարածաշրջանային հակամարտության կառուցվածքում, վերջին տարիներին արձանագրվել են փոփոխություններ՝ կապված ամերիկյան շահերի որոշակի նվազման և ռուսական դերակատարության ամրապնդման հետ: Այս համատեքստում է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը դառնում է էլ ավելի կարևոր: Մի կողմից արժանապատիվ ու փոխվստահելի հարաբերությունների ամրապնդումը թե՛ Ռուսաստանի հետ առանձին վերցրած, թե՛ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ընթացող շահավետ ինտեգրացիան, կարող են նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար, նոր կշիռ հաղորդել երկրին ողջ տարածաշրջանում, մյուս՝ կողմից այդ հարաբերությունների վատթարացումը կարող են ծառայեցվել Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի համար անցանկալի քաղաքական սակարկությունների համար: Ադրբեջանում հասկանում են սեփական ռազմավարական դիրքի կարևորությունը Ռուսաստանի ինտեգրացիոն քաղաքականության համար, իսկ թե որքանով Ադրբեջանը կկարողանա օգտագործել այդ խաղաղքարտը, կախված է միայն ու միայն մեզանից, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը կարևորելու հայաստանյան իշխաությունների գիտակցությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարեգին Պետրոսյանի    ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով