«Հեղափոխության պահապանները» շարունակում են ահաբեկել քաղաքացիներին. Ոստիկանությունը զբաղվում է խնդրով.168.am

168.am-ը մարտի 12-ին տեղեկացրել էր այն մասին, որ իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։

Համացանցում տարածված եսանյութից երևում էր, որ տարածքը մարդաշատ էր, «հեղափոխության պահապաններն» էլ չէին խորշում իրենց դեմքերը ցույց տալ ու հոխորտալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունից 168.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել էին, որ հրապարակմանը ծանոթ են, կուսումնասիրեն ու լրացուցիչ կտեղեկացնեն արդյունքների մասին, իսկ ավելի ուշ ասացին, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչ հետևեց նյութերի նախապատրաստությանը:

«Ստեղծված նյութերով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության»,-ասացին Ոստիկանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնենք, որ սույն հոդվածով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով