Գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է «գրեչկայից մինչև էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար». Նաիրա Զոհրաբյան

«Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք

Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թև, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչև էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։

Նախօրեին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը մաժոր տրամադրությամբ հայտարարեց, որ գնաճ չկա ու все под контролем.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի օր է սոցիալական ցանցերը ողողված են կորոնավիրուսային ժամանակներում ապրող մեր քաղաքացիների կատարած գնումների զարմացած կտրոններով։

Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։

Եւ քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարաբոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։

Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով