«Աստղիկ» բկ-ն հայտարարություն է տարածել

Աստղիկ բուժկենտրոնում մարտի 18-ից խստացվում են այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք, կստանան անվանական անցաթուղթ, խնամակալները կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում, կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։

Բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը, շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով