Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին (n 1) որոշում է ստորագրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Կանադայի քաղաքացի Հայկ Մադջարյանի միջոցներով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի կահավորման նպատակով լուսամփոփների և կահույքի (286 տեղ, 2494 կգ ընդհանուր քաշով, 110,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 558,285 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով