Արցախում քվեների համար պայքարը վճռական փուլ է մտնում.«Հայաստանի Հանրապատություն»

 

«12 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ասել է թե` պատգամավորական մանդատների համար առաջին անգամ համամասնական ցուցակներով պայքարելու են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որոնցից առայժմ չորս կուսակցություն է ներկայացված գործող Ազգային ժողովում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտախորհրդարանական (այդ թվում` ընդդիմադիր դաշտից) մի քանիսն իրենց գործունեությամբ հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող կուսակցություններ են, որոշներն էլ կայացման ճանապարհին են, փորձում են ընտրողների վստահությանն արժանանալ և մյուս պատգամավորների հետ նոր խորհրդարանի մաս կազմել:

Հաշված օրեր են մնում քարոզարշավի ավարտին: Եվ, բնականաբար, քաղաքական ուժերի միջև պայքարն ավելի է թեժանում: Իսկ ինչպես կուսակցությունների կողմից համամասնական կարգով ներկայացված ընտրացուցակներն են փաստում, քաղաքական որոշ ուժեր մեծ ակնկալիքներ ունեն: Այդ մասին է վկայում նրանց «անսահմանափակ» կազմը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով