Daily Archives: 24.03.2020

Մարուքյանն առաջարկում է հերթական նիստեր չանցկացնել, մնալ տանը, ԱԺ նախագահը դեմ է՝ կյանքը շարունակվում է

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց այսօր քվորում չապահովել և նիստեր չանցկացնել, քանի որ երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում պատգամավորներն իրենց օրինակով պետք է ցույց տան՝ պետք է տանը մնալ: «130 հոգով  այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ կանչելով՝  վատ օրինակ ենք ծառայում՝ մանավանդ վարչապետի՝ երեկվա… Կարդալ ավելին »

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն… Կարդալ ավելին »

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 24-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հուսով եմ, որ այս գումարի մի փոքր մասը հնարավոր կլինի ուղղել գիտական նոր ենթակառուցվածքների ստեղծմանը». Հովակիմ Զաքարյան

Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր կառավարությունը որոշել է 150 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ՝ հաղթահարելու համար ճգնաժամը։ Հուսով եմ, որ այս գումարի մի փոքր մասը հնարավոր կլինի ուղղել գիտական նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կարևոր են պետության անվտանգության և մրցունակության ապահովման տեսանկյունից։ Օրինակ, ստեղծել մարդու համար վտանգավոր վիրուսների ուսումնասիրության գիտական լաբորատորիա (հիշեցնեմ՝ Հայաստանում չկա… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ֆինանսական աջակցության համար հաշվեհամարներ են գործում

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին՝ 22300612211100… Կարդալ ավելին »

Երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին. վարչապետը՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պայմաններում հրատապ անելիքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկար հրապարակել՝ նշելով, որ քննարկում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր սահմանափակումների պայմաններում անելիքները: «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,-գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ գիշերը վարչապետը հայտնել էր կորոնավիրուսի հաստատված ևս 41 դեպքի մասին և տեղեկացրել, որ այսօր… Կարդալ ավելին »

Վիրուսն այլ տեղ է

Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն իրականացնելու փուլն ամբողջությամբ տապալել է և զբաղվել ատելության քարոզով, իսկ հիմա փորձում է վազել վիրուսի հետևից ու ամեն անգամ մեկ քայլ հետ է ընկած։ Ախր չի՛ կարելի ամեն ինչ խառնել իրար։ Պետության ղեկավարը չպետք է համատեղությամբ նաև ֆելդշեր աշխատի, այն էլ՝ ուղիղ եթերում։ Առողջապահության նախարարը չպետք է հաշվապահությամբ զբաղվի, իսկ հաշվապահության… Կարդալ ավելին »

Երևանում և ևս 3 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նազարբեկյան փ. 18 շենք, 11։00-17։00 Օրբելի փ. 63/1, 65 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 2-րդ փողոցի սեփական տները… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի հայտարարած 87 000 «նոր աշխատատեղից» քանիսն են նոր ստեղծվել, քանիսը դուրս եկել ստվերից.«Փաստ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018 թ. մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «ԱՅՈ»-ի նախընտրական բուկլետում: «Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն… Կարդալ ավելին »