«Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացուն վրաերթի են ենթարկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Թամանցիների փողոցում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Ն., ծնված 1984 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով