Daily Archives: 24.03.2020

Արցախում 440 միայնակ թոշակառուները կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով

Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ ու առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60… Կարդալ ավելին »

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու մարտի 26-ի նիստը

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասում է. «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»: Ամրամ Մակինյան

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին

  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։ Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում… Կարդալ ավելին »

Էդ անտեր կորոնՅան տենցա աշխատում․ նստում եք տանը՝ ինքը մեռնումա,չեք նստում տանը՝ դուք եք մեռնում

Ժողովուրդ, էդ կաֆե-ռեստորան որ փակում են, նրա համար չեն փակում, որ տերերին սննկացնեն, մատուցողներին էլ թողեն առանց չայեվոյ։ Փակում են, որ քիչ դրսերը զվռնեք, նստեք տանը, հիվանդություն չտարածեք։ Ու ինչքան շուտ դուք դա ջոկեք, էդքան շուտ էլի կկարողանանք կոֆե կենտրոն անենք։ Էդ անտեր կորոնՅան տենցա աշխատում․ նստում եք տանը՝ ինքը մեռնումա։ Չեք նստում տանը՝ դուք… Կարդալ ավելին »

COVID-19-ով վարակված բժիշկը մանրամասն նկարագրել է հիվանդության ախտանիշները

COVID-19-ից բուժված 60-ամյա բրիտանացի բժիշկ Քլեր Հերադան Daily Mail-ին պատմել է հիվանդության ախտանիշների մասին, փոխանցում է «Ռիա Նովոստին»: Ըստ բժշկի, Նյու Յորքում վարակվել է կորոնավիրուսով, բայց տուն դառնալուն պես հիվանդության նշանները ի հայտ են եկել: Կինը կիրակի թռել է Բրիտանիա, երկուշաբթի աշխատանքի գնացել, իսկ երեքշաբթի առավոտյան իրեն հոգնած է զգացել: «Առավոտը սկսվեց չոր հազով: Դրանից… Կարդալ ավելին »

Թուրքիայում ուժի մեջ է մտել 65-ից բարձր տարիքի անձանց փողոց դուրս գալու արգելքը

Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելել 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դուրս գալը փողոց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Մարտի 21-ին ներքին գործերի նախարարությունը բոլոր 81 նահանգապետարաններին շրջաբերական էր ուղարկել՝ տեղեկացնելով 65-ն անց անձանց փողոց դուրս գալու արգելքի՝ մարտի 22-ից կիրառության մեջ մտնելու մասին: Այնուհետև լրացուցիչ… Կարդալ ավելին »

Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:… Կարդալ ավելին »

Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ-ն կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել․ կայացել է օպերատիվ խմբի հերթական նիստը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը՝ փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից, մինչև ախտահանման կազմակերպում: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը մեկ օրում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 6 դեպք է բացահայել. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան… Կարդալ ավելին »