Թուրքիայում ուժի մեջ է մտել 65-ից բարձր տարիքի անձանց փողոց դուրս գալու արգելքը

Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելել 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դուրս գալը փողոց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Մարտի 21-ին ներքին գործերի նախարարությունը բոլոր 81 նահանգապետարաններին շրջաբերական էր ուղարկել՝ տեղեկացնելով 65-ն անց անձանց փողոց դուրս գալու արգելքի՝ մարտի 22-ից կիրառության մեջ մտնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև լրացուցիչ գրություններով Թուրքիայի ՆԳՆ-ն որոշ բացառություններ է մտցրել սահմանափակման մեջ:

Ըստ այդմ՝ 65-ն անց ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց որոշ խմբեր այնուամենայնիվ կարող են դուրս գալ փողոց: Դրանց մեջ են մտնում փողոց դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտություն ունեցողները, պետական ծառայողները և դեղագործները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 × 1 =