Daily Archives: 15.03.2020

Իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ակնհայտորեն անհամարժեք են ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին

Որպես կանոն՝ պոպուլիզմը տեղի է ունենում ժողովրդավարության քողի տակ, սակայն բնույթով այն հակաժողովրդավարական է և վկայում է պետությունում առկա ժողովրդավարության ինստիտուտների ցածր լեգիտիմության մասին։ Պետությունում առկա պոպուլիզմի հաղթահարումը պետք է տեղի ունենա բազմակարծության և ներկայացուցչական ինստիտուտների դերակատարության բարձրացման միջոցով։ Այն, ինչին ականատես ենք լինում վերջին երկու տարվա ընթացքում, դասական պոպուլիզմի և դեմագոգիայի առօրյա արտացոլանք է,… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի

Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է նա:

«Կոռուպցիայի դեմ պայքար» շոուն շարունակվում է… «Դեժավյու»

Ընդդիմադիր պատգամավոր, այսինքն` անձեռնմխելիության և անարգել ստելու արտոնություն ունեցող Նիկոլ Փաշինյանը իր «Հայկական ժամանակ»-ի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաշառքներից տոկոս է գնում բյուջե» խմբագրականում մասնավորապես գրել է. «Մեր տեղեկություններով, ձեւավորվել եւ ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու եւ վերցնելու նոր` նախկիններից շատ ավելի հուսալի եւ անվտանգ մեխանիզմ։ Ըստ այդմ` կաշառքը տրվում է կազինոների միջոցով։… Կարդալ ավելին »

Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ… Կարդալ ավելին »

Երևանում կիսգիշերն անց ախտահանվել են մետրոյի բոլոր վագոնները

Երևանում կիսգիշերն անց ախտահանվել են մետրոյի բոլոր վագոնները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Կեսգիշերն անց ախտահանվեցին նաև մետրոյի բոլոր վագոնները։ Այս աշխատանքներն կիրականացվեն ամեն օր՝ առնվազն մինչև մարտի 23-ը։ Հիշեցնենք, որ մինչ այդ արդեն ախտահանվել էին ավտոբուսներն ու տրոլեյբուսները»,- ասվում է գրառուման մեջ:

Նիկոլի ինքնամեկուսացման weekend-ը շատ երկար տևեց

Պետք է հետ գալ և զբաղվել ճգնաժամային կառավարման հարցերով: Անվտանգության նիստ ի՞նչու չի արվում: Ազգային ժողովի արտահերթ նիստ ի՞նչու չի գումարվում: Ուր՞ է արտակարգ հարցերի օպերատիվ շտաբը և անձնակազմը: Էս օրերին վարչապետը պետք է տասնյակ խորհրդակցություններ անցկացներ ուժայինների,բժիշկների,փրկարարների, համաճարակաբանների հետ,հատուկ հանդիպումներ բանկային ոլորտի և տնտեսագետների հետ: Ի վերջո ՔՊ կոչված կառույցը,որը քաղաքական պատասխանատվություն է կրում… Կարդալ ավելին »