«Կոռուպցիայի դեմ պայքար» շոուն շարունակվում է… «Դեժավյու»

Ընդդիմադիր պատգամավոր, այսինքն` անձեռնմխելիության և անարգել ստելու արտոնություն ունեցող Նիկոլ Փաշինյանը իր «Հայկական ժամանակ»-ի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաշառքներից տոկոս է գնում բյուջե» խմբագրականում մասնավորապես գրել է.

«Մեր տեղեկություններով, ձեւավորվել եւ ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու եւ վերցնելու նոր` նախկիններից շատ ավելի հուսալի եւ անվտանգ մեխանիզմ։ Ըստ այդմ` կաշառքը տրվում է կազինոների միջոցով։ Պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար։ Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար։ Կազինոյում դրա մասին արդեն գիտեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացին գալիս է եւ հավեսով կրվում ամբողջ գումարը։ Որոշ ժամանակ անց նույն կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը եւ սկսում խաղալ։ Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում։ Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին` ծառայություններ մատուցելու համար։ Այստեղ առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան։ Ըստ մեր հավաստի աղբյուրների, կաշառքի այս ձեւը լայն տարածում է գտել մանավանդ հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն»։

Նույն շոուն պերֆորմանսների ձևով հիմա էլ ընթացքում է։ Մեխանիզմներն էլ նույն են ու նորերն են հնարվում։ Էլիտար կոռուպցիայի կատարյալ ձևեր են դարձել պարտադիր դրամահավաքը, աշխատավարձի գաղտնի բազմապատկումը, պարգևատրումներն ըստ ցանկության և միայն յուրայիններին վճարելը, ընտանեկան զույգ հիմնադրամներին պարբերական ու «կամավոր» մուծումները, պետգնումները առանց մրցակցային աճուրդի կատարելը, խոշոր եկամուտ ստացողների` նաև կազինոյի տերերի եկամտահարկը նվազեցնելն ու նվազագույն աշխատավարձ ստացողներին հավասար հարկելը։

Ֆեյսբուք `Դեժավյու

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով