Նիկոլի ինքնամեկուսացման weekend-ը շատ երկար տևեց

Պետք է հետ գալ և զբաղվել ճգնաժամային կառավարման հարցերով:
Անվտանգության նիստ ի՞նչու չի արվում:
Ազգային ժողովի արտահերթ նիստ ի՞նչու չի գումարվում:
Ուր՞ է արտակարգ հարցերի օպերատիվ շտաբը և անձնակազմը:
Էս օրերին վարչապետը պետք է տասնյակ խորհրդակցություններ անցկացներ ուժայինների,բժիշկների,փրկարարների, համաճարակաբանների հետ,հատուկ հանդիպումներ բանկային ոլորտի և տնտեսագետների հետ:

Ի վերջո ՔՊ կոչված կառույցը,որը քաղաքական պատասխանատվություն է կրում երկրի համար ,էս օրերին չի կարողանում՞ կազմակերպել կամավորների,թե՞ մտքներով չի անցնում:
Վաղը շատ ուշ է լինելու,Հայաստանը փոքր երկիրա,մենք պարտավոր ենք կազմակերպված հաղթահարել այս աղետը,կցկտուր և կիսատ-պռատ կիսաքայլերով կորուստները անդառնալի են լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով