Daily Archives: 11.03.2020

ԵՊՏՀ դասախոսը գեյ-խնջույքների է մասնակցում ադրբեջանցի ընկերոջ հետ

Analitik.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել այն մասին, թե Ֆեյսբուքյան օգտատերերը պատահաբար նկատել են, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս գիտությունների դոցենտ Սարգիս Ասատրյանցն իր ընկերոջ՝ ադրբեջանցի գեյ դիջեյ Սայիդ Ալիմիրզոևի հետ մասնակցում է աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող գեյ-շքերթների: Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է լողավազանը խիտ լցված միայն տղամարդկանցով, որոնց քանակը հասնում է… Կարդալ ավելին »

Իրականում շատ լուրջ կասկած ունեմ, որ Նիկոլի մասին ասածներս Հ1-ը կհեռարձակի

Անպայման ուզում եմ իմանաք Քիչ առաջ ինձ զանգահարեցին Հ1-ից եւ խնդրեցին երկու հարցի պատասխանել։ Թեպետ հետո հարցերը դարձան 3-ը, իսկ ավելիին ես մերժեցի պատասխանել։ Հարց 1․Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում է, թե ՍԴ-ն Սերժ Սարգսյանինն է եւ Հրայր Թովմասյանը պիտի գնա նրա հետեւից։ Ի՞րոք Սերժ Սարգսյանինն է։ Հարց 2․ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Սերժ… Կարդալ ավելին »

Չորրորդ թարմության «այո»–ն, թավշյա քարոզչությունը և քաղաքական պերֆորմանսը

Չորրորդ «ձեռք» անցած ապրանքը միշտ էլ դժվար է վաճառելը։ Կա՛մ պետք է գինը լավ իջեցնես, կա՛մ խաբես գնորդին։ Մեզանում առավելապես կիրառվում է երկրորդ տարբերակը։ Դա երկուստեք ձեռնտու է. խաբողն այդ գործը լավ գիտի, պաթոլոգիկ խաբվողը սիրում է, որ իրեն խաբում են։ Արդյունքում՝ հպարտ քաղաքացուն հերթական անգամ ստիպում են լսել «պոպսա», որն առաջին անգամ հրապարակայնացնելուց հետո… Կարդալ ավելին »

«Տղեք, դա արդեն սաղ անգիր գիտեն, հիմա փորձեք սկսել բացատրել, թե ինչու՞ պետք է այո ասեն.Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի էջից. «Օօօօ, եթե ոչ ասեք, հրոսակները ձեզ գցելու են իրենց ձիերի ոտքերի տակ…))) Օօօօօ, եթե ոչ ասեք, այլմոլորկայինները մոլորակի նվաճումը կսկսեն Հայաստանից…))) Օօօօ, եթե ոչ ասեք, սաղ հետ են գալու, դաժը Հիտլերը…))) Տղեք, դա արդեն սաղ անգիր գիտեն, հիմա փորձեք սկսել բացատրել, թե ինչու՞ պետք է այո ասեն: Թե՞ դա դժվար է:)))»:

Կառավարությունն այս պահին որևէ դիրքորոշում դեռ չունի «Լիդիան Արմենիայի» կողմից դատի տալու գործընթացի վերաբերյալ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը՝ պահանջելով ֆինանսական և հոգեբանական փոխհատուցում: Նրանք հայտարարել են, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար հասնելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք դիմել Կառավարությանը, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի… Կարդալ ավելին »

Զոհված զինծառայողն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. մանրամասներ. armeniasputnik.am

Հակառակորդի կրակոցներից զոհված 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավարը` Նորիկ Մարտիրոսյանը։ Զոհված զինծառայողը Փոքր Վեդիի բնակիչ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է մոտավորապես 15:30-ին հայ–ադրբեջանական սահմանին։ «Զոհրաբը նոր–նոր էր պայմանագրային զինծառայող դարձել։ Մի ամիս էլ չկա։ Մինչ այդ նա… Կարդալ ավելին »

Լևոն Տեր–Պետրոսյանը Բրյուսել մեկնելու հրավեր է ստացել, բայց չի գնալու. ՀԱԿ փոխնախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում մեկնել Բրյուսել, չնայած նման հրավեր եղել է: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց լուրը, թե Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո որոշել է ինքն էլ գնալ այնտեղ։ «Եվրապառլամենտից նման հրավեր կա, բայց որոշել ենք, որ ես եմ գնալու Բրյուսել։ Այնտեղ ստանդարտ հանդիպումներ կլինեն`… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար): Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը… Կարդալ ավելին »

Քաղաքական գործիչները քարոզարշավի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Այդ բուկլետ բաժանելով, ձևական բաներ անելով չէ, արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին: Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի ու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում երևում է, որ մարդիկ այլևս չեն ուրախանում Նիկոլ Փաշինյանին տեսնելիս։ «Այսինքն՝ ֆիքսում ենք ամենակարևորը՝ անցել… Կարդալ ավելին »

2 տարում Փաշինյանը չկարողացավ որևէ բան անել, այսօր կրկին ընկել են դռնեդուռ․ Վահան Բաբայանը՝ հանրաքվեի քարոզարշավի մասին

Բուկլետ բաժանելով, ձևական բաներ անելով չէ, արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին:Արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին․ 2 տարում չկարողացան որևէ բան անել, այսօր կրկին ընկել են դռնեդուռ: Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի ու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Բաբայանը  նշեց, որ քարոզարշավի… Կարդալ ավելին »