2 տարում Փաշինյանը չկարողացավ որևէ բան անել, այսօր կրկին ընկել են դռնեդուռ․ Վահան Բաբայանը՝ հանրաքվեի քարոզարշավի մասին

Բուկլետ բաժանելով, ձևական բաներ անելով չէ, արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին:Արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին․ 2 տարում չկարողացան որևէ բան անել, այսօր կրկին ընկել են դռնեդուռ:

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի ու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբայանը  նշեց, որ քարոզարշավի ընթացքում երևում է, որ մարդիկ այլևս չեն ուրախանում Նիկոլ Փաշինյանին տեսնելիս։ «Այսինքն՝ ֆիքսում ենք ամենակարևորը՝ անցել է երկու տարի, երկու տարում նրանք չկարողացան որևէ բան անել, այսօր նույն ձևով ընկել են դռնեդուռ՝ ծաղիկ կբաժանեն, գրքեր կբաժանեն, կհամոզեն, կխնդրեն, կաղաչեն, որ քվե ստանան, որովհետև եթե այս հանրաքվեն տապալվի, և նա այդքան ձայն չստանա, ապա ճամպրուկները հավաքելու ժամանակը կգա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով