Քաղաքական գործիչները քարոզարշավի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Այդ բուկլետ բաժանելով, ձևական բաներ անելով չէ, արդեն ոչ ոք չի հավատում այս իշխանություններին: Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի ու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում երևում է, որ մարդիկ այլևս չեն ուրախանում Նիկոլ Փաշինյանին տեսնելիս։ «Այսինքն՝ ֆիքսում ենք ամենակարևորը՝ անցել է երկու տարի, երկու տարում նրանք չկարողացան որևէ բան անել, այսօր նույն ձևով ընկել են դռնեդուռ՝ ծաղիկ կբաժանեն, գրքեր կբաժանեն, կհամոզեն, կխնդրեն, կաղաչեն, որ քվե ստանան, որովհետև եթե այս հանրաքվեն տապալվի, և նա այդքան ձայն չստանա, ապա ճամպրուկները հավաքելու ժամանակը կգա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասուլիսի ներկա քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն էլ ասաց, թե Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ «Այո»–ն չի կարող հաղթել, ինչի համար էլ հիմա պտտվում է մարզերով՝ ժողովրդին վստահեցնելով, թե նա նրա կողքին է, որպեսզի մարդկանց մոտ կասկած չառաջանա հանրաքվեի կեղծվելու վերաբերյալ։

«Ամեն տարի, երբ տեսնում ենք, թե Փաշինյանը որքան գումար է որպես պարգևավճար բաժանում մարզպետարաններում, հասկանում ենք, որ նա 70-80 տոկոս ավելի գումար է բաժանում, քան Սերժ Սարգսյանը։ Ամեն մարզում մոտ 50-100 հոգի մեծ գումար է ստանում, սրանք էլ իրենց բարեկամներով գնում են Փաշինյանի հանրահավաքին մասնակցում, ստացվում է 200-300 մարդ է ներկա լինում, այսինքն՝ այստեղ ամեն ինչ շատ պրիմիտիվ է»,- ասաց քաղաքագետը։

«Այս քարոզարշավը ժողովրդի համար շատ լավ առիթ է, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանին հարցեր տան, օրինակ՝ ինչո՞ւ դեռ չի ձևավորվել Փաշինյանի խոստացած միջին խավը, բայց պաշտոնյաները պարգևավճարներ են ստանում։ Գիտե՞ք՝ ինչու այդ հարցերը չեն հնչում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հանրահավաքին մասնակցողները հենց այդ պարգևավճարներ ստացածներն են, դրա համար էլ այդքան երջանիկ ու գոհ են, մնացած ժողովուրդը թքած ունի»,- նշեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենուա Հարությունյանը հորդորեց՝ կարևորություն չտալ Փաշինյանի քայլերին, այլ փոխարենը պետք է նստել և լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, որ Փաշինյանի հեռանալուց հետո մարդիկ կարողանան լավ ապրել։ Ըստ նրա՝ Փաշինյանի հեռացման համար արդեն պետք է համապատասխան ծրագիր ստեղծել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով