Daily Archives: 02.03.2020

Ծաղկաձորում ինչքան տուրիստ կար՝ թողեցին, գնացին. Ծաղկաձորի բնակիչ NEWS.am.

32 քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսի» հյուրանոցում մեկուսացնելը, սխալ որոշում էր։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծաղկաձորի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ Հայաստանում շատ տեղեր կան, որ բնակավայրերից բավականին հեռու են եւ կարող էին այնտեղ տանել, իսկ սա բնակելի տարածքին մոտ է, բացի այդ էլ զբոսաշրջային քաղաք է։ «Կարելի էր տանել այնպիսի տեղ, որ գոնե… Կարդալ ավելին »

Կորոնովարիրուսի կանխարգելման նպատակով մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով. քաղաքապետարան

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում ախտահանիչ հատուկ նյութերով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում պատմում է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը: Նա նշում է, որ մասնավորապես, ախտահանվում են այն հատվածները, որոնց ուղևորներն անմիջական շփվում են, այդ թվում մուտքի ու ելքի դռները:

Սյունիքի մարզում իրանցի 39–ամյա վարորդը խմած վիճակում բեռնատարով դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել մի քանի ծառեր ու բախվել ապառաժ քարին. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Իրանի 39-ամյա քաղաքացին իր վարած Howo մակնիշի դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մի քանի ծառեր և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով,… Կարդալ ավելին »

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստման վիրահատություն են արել

Չինաստանի Ցզանսյու նահանգի Ուսի քաղաքում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստման վիրահատություն են արել, հայտնում է Daily Mail պարբերականը: Հինգ ժամ տևած վիրահատությունն արվել է քաղաքի Ազգային հիվանդանոցում թոքերի վիրահատության առաջատար մասնագետ Չեն Ցզինյուի կողմից: Նշվում է, որ թոքերի ֆունկցիայի խանգարումից տառապող 59-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս հունվարի 26-ին են հայտնաբերել: Հիվանդանոցում փոխպատվաստման համար թոքերը ստացել են մեկ այլ նահանգում մահացած… Կարդալ ավելին »

Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում ինքնաթիռ է վայրէջք կատարել, որում մահացած ուղևոր է եղել: Տեղեկացվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից: Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոն-Օնլայն»-ը` հղում անելով իր աղբյուրին: «Մահացած ուղևորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ կատարվածի վերաբերյալ իրավապահները ճշտումներ են կատարում»,-հայտնել է աղբյուրը: Մահացածի սեռն ու տարիքը չի հաղորդվում: Մարմինը կփոխանցեն… Կարդալ ավելին »

Օգնեց թե՞ խանգարեց կորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանին

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ստեղծված խուճապը օրեցօր սաստկանում է: Եթե անցած շաբաթ իշխանությանը դեռ հաջողվում է քարոզչամեքենան գործի դնելով որոշ չափով վերահսկել վիճակը, սակայն մարտի 1-ի առավոտյան վարչապետի կողմից հայտարարված 2008 թվականի մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի չեղարկումը բացեց պանդորայի արկղը: Դրանից հետո միմյանց հաջորդելով հրապարակվեցին առողջապահության և ԿԳՍՄ նախարարի միմյանց հակասող հայտարարությունները: Այն ամենը,… Կարդալ ավելին »

Եթե ՀՀ «թավշյաները» քթները չմտցնեն Արցախ, շատ լավ կլինի. Գևորգ Գևորգյան

Թուրքիան արդեն միջամտում է Արցախյան հարցի կարգավորման գործընթացին: Չավուշողլուն Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո, հայտարարում է՝ ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին Արցախի հարցը լուծելու մասին: Այսօր մեր երկրի և Արցախի Հանրապետության անվտանգությունը մեր ամենակարևորագույն հարցն է, որը տարբեր շոուներով շրջանցվում է իշխանության կողմից:    

Վաղ առավոտից համացանցում հայտնվել են լուսանկարներ,որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ կազմակերպել ՈՉ-ի «հուղարկավորությունը»

Վաղ առավոտից համացանցում հայտնվել են լուսանկարներ,որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ կազմակերպել ՈՉ-ի «հուղարկավորությունը»: Սգո թափորը կայծակնային արագությամբ ընդլայնեց իր շրջանակը, ցավալիորեն ընդգրկելով նաև որոշ լրատվամիջոցներ: Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՈՉ-ի կողմնակիցների դեմ պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ ցածրորակ արշավներ, դա պարզ է: Որոշներն անգամ չեն խորշում տարածել զրպարտչական և վիրավորական տեղեկություններ՝ անգամ… Կարդալ ավելին »

«Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար».Արմեն Աշոտյան

Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից և պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ «ՀՀԿ-ն մեռել է»,… Կարդալ ավելին »

«Երեկ նախկին ակտիվիստը կարմիր գորգի վրայով էր ծաղիկներ դնում մարտի 1-ի զոհերի հիշատակին».Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանը գրում է. «Սերժ Սարգսյանի համար հողի վրա մի փոքր կտոր ստվարաթուղթի համար մի մեծ աղմուկ էին բարձրացրել ներկայիս որոշ իշխանավորներ։ Երեկ նախկին ակտիվիստը կարմիր գորգի վրայով էր ծաղիկներ դնում մարտի 1-ի զոհերի հիշատակին, որ ոտքերը չկեղտոտվի հայրենի հողից։ Ու ո’չ մի արձագանք դրանցից… Հ.Գ.Բա ու՞ր եք նախկին ակտիվիստներ..»