Սյունիքի մարզում իրանցի 39–ամյա վարորդը խմած վիճակում բեռնատարով դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել մի քանի ծառեր ու բախվել ապառաժ քարին. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Իրանի 39-ամյա քաղաքացին իր վարած Howo մակնիշի դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մի քանի ծառեր և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով