Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում ինքնաթիռ է վայրէջք կատարել, որում մահացած ուղևոր է եղել: Տեղեկացվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից: Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոն-Օնլայն»-ը` հղում անելով իր աղբյուրին:

«Մահացած ուղևորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ կատարվածի վերաբերյալ իրավապահները ճշտումներ են կատարում»,-հայտնել է աղբյուրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահացածի սեռն ու տարիքը չի հաղորդվում: Մարմինը կփոխանցեն փորձագետներին, որոնք կճշտեն մահվան հստակ պատճառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով