Վաղ առավոտից համացանցում հայտնվել են լուսանկարներ,որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ կազմակերպել ՈՉ-ի «հուղարկավորությունը»

Վաղ առավոտից համացանցում հայտնվել են լուսանկարներ,որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ կազմակերպել ՈՉ-ի «հուղարկավորությունը»:

Սգո թափորը կայծակնային արագությամբ ընդլայնեց իր շրջանակը, ցավալիորեն ընդգրկելով նաև որոշ լրատվամիջոցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՈՉ-ի կողմնակիցների դեմ պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ ցածրորակ արշավներ, դա պարզ է: Որոշներն անգամ չեն խորշում տարածել զրպարտչական և վիրավորական տեղեկություններ՝ անգամ չհասկանալով դրա իրավական հետևանքները:

Բայց ցանկանում եմ ուշադրոթյուն հրավիրել մի փաստի վրա.
որոշ ժամանակ առաջ գործող իշխանության քայլերը քննադատող հասարակական գործիչների ակցիան անմիջապես ստացավ իրավական որակում և սանկցիավորվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ հոդվածով:

#սուտՆիկոլ ակցիայի մասնակիցները վարչական պատասխանատվության ենթարկվեցին այն բանի համար, որ իբրև թե ոչ նպատակային են օգտագործել փողոցները, մայթերը և այլ հասարակական վայրերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մտահոգությունս և դրանից բխող օբյեկտիվ հարցադրումս հետևյալն է.

Արդյոք նման ցածրորակ գործողությունը կամ այլ կերպ ասած այլակարծության հուղարկավորությունը դուրս է մնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ հոդվածի կարգավորման տրամաբանությունից: Իսկ եթե ոչ, ապա տևական ժամանակ է ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հակաիրավական արարքը կատարող անձանց ինքնությունը պարզելու և նրանց իրավական պատասխանատվության ենթարկելու համար:

«ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով