Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում վերելակ է ընկել

Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակն ընկել է. ներսում կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թ. ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով