Քանի դեռ մարտի մեկը չի հասկացվել արդարամտորեն, քանի դեռ մարտի մեկին կատարվածը միակողմանի է մեկնաբանվելու, Հայաստանում գարունը չի գալու մարտի մեկով․․․

Ազատագրել մարտի մեկը
Արդեն 12 տարի Հայաստանում գարունը չի գալիս մարտի մեկով։
Արդեն 12 տարի Հայաստանում գարունը գալիս է, երբ ինքն է ուզում, լուռ ու անշշուկ։
Իսկ մարտի մեկը գալիս է շուխուրով, աղմուկով, փողոցով եւ թույնով։
Մինչդեռ՝ ողբերգությունը շուխուր եւ աղմուկ չի սիրում։
Վիշտն ու ցավը աղմուկ չեն սիրում։

Լռության մեջ է վիշտը՝ վիշտ, ցավը՝ ցավ, ողբերգությունը՝ ողբերգությունը։
․․Արդեն 12 տարի Հայաստանում մարտի մեկը «սեփականաշնորհված է» եւ սեփականաշնորհել են մարդիկ ու ուժեր, որոնք առաջին հերթին են մեղավոր այդ ողբերգության համար, այդ ցավի համար եւ այդ վշտի համար․․․Այդ մարդիկ արդեն 12 տարի չեն կարողանում հանգիստ քնել։ Իրենց հոգու մութ ծալքերում տառապում են, տառապում են յուրովի։Եվ, որպեսզի խլացնեն իրենց խղճի հառաչանքը, աղմկում են եւ ընկնում փողոցները։Շուխուր են անում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար, քանի որ նրանք 12 տարի շարունակ պարտվեցին եւ մարդկային եւ քաղաքական դաշտում։Այն մարդիկ, որ այսօր կհրահանգեն փողոց ելնել, իրականում մեռել են 12 տարի առաջ, նրանք որպես մարդ այլեւս չկան, նրանց միջի չար ուժերն են դեռ գործում։ Եվ նրանք վախենում են։ Հենց այդ պատճառով էլ մարտիմեկյան շուխուրը նրանց շատ է հարկավոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյան Նիկոլը եւ ընկերները առանց այդ շուխուրի կկործանվեն։ Նրանք պիտի շարունակ ցույց տան, թե տառապում են, թե զոհերի հարազատների կողքին են, թե իրենցից բացի ոչ մեկը մտահոգ չէ մարտի մեկով։
Անազնվորեն մարտիմեկը դարձրել են փողոցային երթ, դրոշակ, փողոցային շուխուր, բարձրախոսներից տարածվող թույն ու սուտ։ Մինչդեռ, ազնիվ կլիներ մարդկանց լուռ եւ արժանապատիվ սգալու հնարավորություն տալ, արժանապատիվ սգալու հնարավորություն տալ բոլորին՝ զոհերի ընտանիքներին, վիրավորների ընտանիքներին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու․․․։

Սա չի լինելու, քանի դեռ փողոցներում աղմկողների հոգիները չեն հանդարտվել։ Մեղավորների հոգիները երբեք չեն հանդարտվում․․․։

Արդեն 12 տարի Հայաստանում գարունը չի գալիս մարտի մեկով․․․Գալիս է, երբ ինքն է ուզում․․։
Իսկ մարտի մեկը նիկոլները բռնաբարում են շուխուրով, փողոցային աղմուկով, մարդկանց սուգը դրոշակ դարձնելով, մարդկանց սուգի ետեւում ինքնապաշտպանվելով․․․․
Եվ, քանի դեռ չի հաջողվել ազատագրել մարտի մեկը շուխուրից, կեղծ պաթոսից, քանի դեռ չի հաջողվել սգացող ընտանիքներին ոչ թե <գնել> փողով , այլ, ազնվորեն խոստովանել նաեւ սեփական մեծ մեղքը, մարտի մեկը լինելու է կապանքների մեջ, քաղաքական զզվելի, անսիրտ ու անհոգի շուխուրի մեջ․․․։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաղը նույնպես գարունը չի գալու ժամանակին,կգա, երբ ինքը կուզի՝ լուռ ու անշշուկ։ Վաղը կրկին կլինի մարտի մեկ եւ կլինի աղմուկ, կլինի կոկորդից եւ ոչ հոգուց ժայթքող խոսք, կլինի կեղծ բարեպաշտություն եւ կեղծ կարեկցանք․․։
Վաղը մարտի մեկը դարձյալ կմնա կապանքների մեջ։Եվ այդպես կլինի, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի համարձակվի փողոցայիններին մեկ անգամ եւ հուժու ասել՝ «ՈՉ», ասել՝ «ԼՌԵՔ», ասել՝ «Վիշտը մի դարձրեք ձեր փրկօղակը»։

Քանի դեռ մարտի մեկը չի հասկացվել արդարամտորեն, քանի դեռ մարտի մեկին կատարվածը միակողմանի է մեկնաբանվելու, Հայաստանում գարունը չի գալու մարտի մեկով․․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով