«Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլի մարտի մեկը, ինքնին մանիպուլյացիաների մի ամբողջ կծիկ էր». Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան   իր էջում գրել է.

«Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով կուտակեցին դիվիդենտների ահռելի պաշար: Եվ այս պաշարի շնորհիվ, հարմար դիրքավորվելով քաղաքական դաշտում, մնացին արենայում և Նիկոլի դեմքով հասան իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլի մարտի մեկը, ինքնին մանիպուլյացիաների մի ամբողջ կծիկ էր, որով ուղղորդում էին մարդկանց, հրահրում բախումներ և ժողովրդի մեջ ստեղծում թշնամական տրամադրություններ:

Նույն կեղտոտ ձեռագրով, նույն տեխնոլոգիաների կիրառմամբ արդեն իշխանության հասած մարտի մեկյան ցույցերի ակտիվ դերակատարը, այսօր էլ գեներացնում է ատելություն, անհանդուրժողականություն, բանսարկություն և կեղծ տեղեկատվություն, այս ամենը ծառայեցնելով իր քաղաքական շահերին: Հասկանալ է պետք, որ նման ձեռագրով առաջնորդվող մարդու մոտիվացիան, ամենևին կապ չունի ժողովրդի խնդիրների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ, Պողոս, թե Պետրոս, այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակութունը չի հասկացել, որ իրեն կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով պարզապես որպես գործիք են օգտագործում, կերակրելով «թալանով», «կոռուպցիայով», «մարդասպաններով»: Այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակությունը չի հասկացել, որ նեգատիվ բևեռներ ստեղծելով երկիր չեն զարգացնում, արդարություն հաստատում, ընդհակառակը՝ կործանում են:

Ի դեպ՝ քաղաքական առումով, որտեղ կլիներ Նիկոլ Փաշինյնը, եթե մարտի մեկին զոհեր չլինեին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով