«Կոչ եմ անում չմասնակցել մարտի հանրահավաքին.Առկա է կորոնավիրուսի լուրջ վտանգ».ՍԱՊԾ նախկին պետ, Գրիգոր Գրիգորյան

Ի դեմս նոր կորոնավիրուսի, համաշխարհային առողջապահական հանրությունը գործ ունի կենսաբանական զենքի հետ: Այս մասին   republica.am -ին տված հարցազրույցում հայտարարեց «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ, ՍԱՊԾ նախկին պետ, Գրիգոր Գրիգորյանը:Փորձագետի խոսքով, այսօր չկան հիմքեր վստահելու ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաների հայտարարություններին` կորոնավիրուսի վտանգի և իրավիճակի վերաբերյալ: «Սույն տարվա հունվար ամսին չգիտես որ հաշվարկների արդյունքների հիման վրա ՀՀ առողջապահության փոխնախարարը հայտարարում էր, որ Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում, սակայն արդեն այսօր մենք տեսնում ենք, որ այդ վտանգը ահաբեկում է մեր հանրապետության բնակչությանը», – հայտնեց Գրիգորյանը:Մասնագետը կոչ է անում պահպանել հիգիենայի կանոնները, խմել շատ հեղուկ, երթևեկել դիմակներով, խուսափել մարդաշատ միջոցառումներից և հիվանդության ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել համապատասխան բուժհաստատություն:

Գրիգորյանը նաև կոչ է անում ՀՀ բնակիչներին մոտակա քսան օրերին զերծ մնալ փողոցային հավաքներից և երթերից, քանի որ նույնիսկ մեկ վարակված անձի մասնակցությունը նման միջոցառումներին կարող են սկիզբ դնել այդ վարակի տարածմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով