«Հայաստանում առկա ընդդիմադիր դաշտի միակ առաջնորդը դա Հանրապետական Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանն է».Հովհաննես Խաչատրյան

Սերժ Սարգսյանի համար դատարանում հավաքված մարդկանց հոծ բազմությունը, չնայած եղանակային վատ պայմանը,մենք կարող ենք արձանագրել`
Հայաստանում առկա ընդդիմադիր դաշտի միակ առաջնորդը դա Հանրապետական Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանն է:

Պատմությունը ցույց է տալիս,որ այն մարդկանց որոնց ժողովուրդը ցանկանում է հեռացնել շատ կարճ ժամանակ անց«խոնարհ հարսի»նման գլուխները կախ,փոշմանած կրկին պահանջում են նրա վերադարձը իշխանության գլուխ:Դա փաստ է և մերժիր վանկարկող հանրությունը նույնպես դա հասկացավ,որ երկու տարի չանցած,այսքան ատելությունից այսքան վիրավորանքից հետո կրկին Սերժ Սարգսյանի կողքին կանգնած է մեծ բազմություն,որոնց պայքարը հանուն է,հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ հասկանում են և չեն կարող մոռանալ,Սերժ Սարգսյանի ներդրումը մեր երկու պետությունների համար:Նրանք չեն կարող ուրանալ քանզի դա արդեն իսկ գրված է պատպության մեջ:

ՀԳ դե իսկ իշխանությանը մնում է հասկանալ,որ նրանք այլևս չունեն այն իշխանությունը և նրանց դիմաց կանգնած է պատերազմով անցած, ուժեղ,հանուն գաղափարի նվիրված ընդդիմության առաջնորդ,որի միակ առաքելությունը դա եղել է Արցախի և Հայաստանի անվտանգությունը իսկ նրա կողքը կանգնած է գաղափարով շարժվող մարդկանց բազմությունը,որոնք ցույց տվեցին,որ մինչև վերջ կանգնած են մեր երկու պետությունների անվտանգության երաշխավորի կողքին:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով