Daily Archives: 25.02.2020

Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» եւ «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Ի դեպ, այս ՀԷԿ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել որոշ բնապահպանական կազմակերպություններ: Ըստ նախարարության ծանուցման, ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում… Կարդալ ավելին »

«Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի». Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։ Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին… Կարդալ ավելին »

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում… Կարդալ ավելին »

Հեղափոխական դեմագոգիայի և փարիսեցիության մի քանի օրինակ

1. Ասում են՝ մենք ոչ թե պետական բյուջեն ենք մսխում, այլ օրենքով պարգևավճարներ ենք տալիս։ 2. Ասում են՝ մենք ոչ թե իշխանական լծակներով գործարարներից գումար ենք հավաքում, որպեսզի ընտրարշավ անցկացնենք, այլ նրանց հրավիրում ենք դրամահավաք–երեկոյի։ 3. Ասում են՝ այս կամ այն գնումը կատարվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավորների, այլ ՀՀ վարչապետի ու… Կարդալ ավելին »

«Էժանագին և կեղտոտ քարոզչություն են փորձում անել, ընդ որում էնքան պրիմիտիվ ու փնթի».Ռոբերտ Հայրապետյան

Էժանագին և կեղտոտ քարոզչություն են փորձում անել, ընդ որում էնքան պրիմիտիվ ու փնթի, որ իբր իրավական հարցերով զբաղվող հկ-ի ղեկավարը օդի մեջ հայտարարություններ է անում առանց փաստեր հրապարակելու: Ըստ որում, ենթադրաբար Լավ իմանալով, որ եթե իր ասածը ճշմարտության նշույլ ունի, ապա այդ մասին առաջին հերթին այլ տեղ պետք է հայտնի, նոր հետո մի քանի լայք… Կարդալ ավելին »

Ինչպես ուսանողը խայտառակեց Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին

  Ինչպես ուսանողը խայտառակեց Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին Փետրվարի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած “Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները” թեմայով քննարկման ժամանակ, որին ներկա էր նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը ՇՊՀ ուսանողներից մեկը, ով ևս մասնակցում էր այդ քննարկմանը, վերջինիս խայտառակեց՝ բացահայտ մեղադրելով բուհում տիրող կառավարման… Կարդալ ավելին »

Լրջանալու պահը. 168.am

Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։ Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով… Կարդալ ավելին »

17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու: Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան… Կարդալ ավելին »

«Կարճ ասած, քաղաքական բովանդակություն չկա, կա ենթագիտակցության վրա ազդելու փորձ».Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը   գրում է. «Ասում եմ այո» հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի, քանի որ երգն ունի քարոզչական նշանակություն և այն, որքան հասկացա, ԱՅՈ-ի շտաբի կողմից է հաստատվել։ Երգի որակը և կատարումը թողնում եմ երաժիշտները գնահատեն (չնայած դա գնահատելու համար պետք էլ չի երաժիշտ լինել, ամեն ինչ առանց դրա էլ է պարզ), կենտրոնանանք… Կարդալ ավելին »

Ցրտից ու բքից հետո Հայաստանում մի քանի օր տեղումներ չեն գրանցվի

Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը տեղումներ չեն գրանցվի։ Այս տեղեկությունները հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար… Կարդալ ավելին »