«Կարճ ասած, քաղաքական բովանդակություն չկա, կա ենթագիտակցության վրա ազդելու փորձ».Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը   գրում է.

«Ասում եմ այո» հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի, քանի որ երգն ունի քարոզչական նշանակություն և այն, որքան հասկացա, ԱՅՈ-ի շտաբի կողմից է հաստատվել։

Երգի որակը և կատարումը թողնում եմ երաժիշտները գնահատեն (չնայած դա գնահատելու համար պետք էլ չի երաժիշտ լինել, ամեն ինչ առանց դրա էլ է պարզ), կենտրոնանանք բովանդակության վրա՝ քաղաքական առումով։

Կարճ ասած, քաղաքական բովանդակություն չկա, կա ենթագիտակցության վրա ազդելու փորձ. հեղափոխություն, նվաճած ազատություն, պատժել թշնամիներին, Նիկոլի ոտանավորներից կտորներ՝ անձնավորելու համար ու էլ ոչինչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պրիմիտիվիզմ, հանրաքվեի նպատակի անհասկանալիություն ու ևս մի հատ հեղափոխություն անելու հավակնություն։

ՍՅՈ-ի թեման բացահայտված չէ, ինչի համար «երգչին» պետք էլ չի մեղադրել, անգամ հանրաքվեի հեղինակներին դա չի հաջողվել անել։

Մի խոսքով, «հեղափոխության» գաղափարական չկայացվածությունը ցուցադրող հաջողված փորձ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով