Daily Archives: 25.02.2020

Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին: Ալիեւների այցն ուշագրավ էր ոչ միայն Վատիկանի հետ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ, այլեւ… Կարդալ ավելին »

Իրանցի զբոսաշրջիկների որքան պակաս կունենանք. առջեւում Նովրուզն է. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարեւոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաեւ հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից: Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել… Կարդալ ավելին »

Հանրաքվեին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա․ ինչ որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եկել են այն եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա: Ինչպես հայտնի է, այդ նույն նպատակով արձակուրդ են մեկնելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Այո»-ի շտաբի պետն է, եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:… Կարդալ ավելին »

Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի, պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը: Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված… Կարդալ ավելին »

Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին.Գևորգ Գրիգորյան

Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին: Չեմ ցանկանում այդ դեպքերը թվարկել, քանի որ դուք ինձանից լավ եք հիշում դրանք: Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդիմախոսներին, ասելով, որ մենք «սև» ենք, հետո… Կարդալ ավելին »

Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: «Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետեւից դեռ գնացող զանգված կա: Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու… Կարդալ ավելին »

Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես»

  «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին եւ բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից: Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու… Կարդալ ավելին »

Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան. «Իրատես»

  «Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ… Կարդալ ավելին »

Սպասվում է բուք

ՀՀ տարածքում փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է: Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին… Կարդալ ավելին »