Հեղափոխական դեմագոգիայի և փարիսեցիության մի քանի օրինակ

1. Ասում են՝ մենք ոչ թե պետական բյուջեն ենք մսխում, այլ օրենքով պարգևավճարներ ենք տալիս։

2. Ասում են՝ մենք ոչ թե իշխանական լծակներով գործարարներից գումար ենք հավաքում, որպեսզի ընտրարշավ անցկացնենք, այլ նրանց հրավիրում ենք դրամահավաք–երեկոյի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Ասում են՝ այս կամ այն գնումը կատարվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավորների, այլ ՀՀ վարչապետի ու վարչապետի մերձավորների համար։

4. Ասում են՝ ՍԴ–ի հարցով հանրաքվեն ոչ թե իշխանության ամբողջական զավթմանը միտված քայլ է, այլ ժողովրդի պահանջ։ Ժողովուրդ ասելով համեստորեն Փաշինյանին նկատի ունեն։

5. Ասում են՝ հանրաքվեի համար ծախսվող 7,3 միլիոն դոլարը կորած չէ, քանզի մտնելու է տնտեսության մեջ ու համարյա ներդրում դառնա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով