Ինչպես ուսանողը խայտառակեց Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին

 

Ինչպես ուսանողը խայտառակեց Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փետրվարի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած “Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները” թեմայով քննարկման ժամանակ, որին ներկա էր նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը ՇՊՀ ուսանողներից մեկը, ով ևս մասնակցում էր այդ քննարկմանը, վերջինիս խայտառակեց՝ բացահայտ մեղադրելով բուհում տիրող կառավարման ճգնաժամի, ՇՊՀ-ում կրթության մենեջմենթի, հանրային համերաշխության, ակադեմիզմի բացակայության մեջ…
Ուսանողը նաև անտեղյակների և հատկապես Սերոբյանի նման “աղետին” ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնին կարգող ԿԳՄՍՆ ստախոս և բանսարկու ղեկավար Արայիկ Հարությունյանի համար, ով հարցազրույցներ տալով առանց ապացույցների փորձում է ՇՊՀ-ում նախկինում և ներկայում անարդարությունների և հանցագործությունների դեմ պայքարողներին կապել ՀՀԿ-ի հետ և այդ ամենը, ըստ Գյումրիում տարածված լուրերի անում է իր գյումրեցի “տեղեկատուների” ինֆորմացիաների հիման վրա, ովքեր ժամանակին շատ հարմարավետ տեղավորվելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հայտնի դեմքերի տակ և անդամակցելով այդ կուսակցություններին իրենց շատ լավ էին զգում, բացահայտեց նաև ՇՊՀ-ի ՈՒԽ-ում տիրող իրավիճակը…
Մեզ համար բացարձակ նորություն չէր, որ նախկին ռեկտոր՝ օդիոզ և վատահամբավ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի կողմից բուհում աշխատանքի ընդունված և բարձրագույն կրթություն չունեցող այդ մեկն, ով, ըստ ելույթ ունեցած ուսանողի միջամտում է բուհի ուսխորհուրդի աշխատանքներին և վերահսկում այն, ժամանակին ՀՀԿ-ի գրասենյակից դուրս չէր գալիս, սակայն իշխանափոխությունից հետո ևս պահպանեց աշխատանքը՝ մեծ հաճույքով ծառայելով նաև Երվանդ Սերոբյանին, չնայած այն բանին, որ անցնում է Գյումրու Շախմատի դպրոցում ԱԱԾ-ի կողմից բացահայտված չարաշահումների գործով…Սերոբյանն այդ աշխատակցի նման պատահականություն է բուհում, քանի որ նա ևս իր կարիերայի սրընթաց աճի համար պարտավոր է Շիրակի մարզի ՀՀԿ-ի մարզային կառույցի նախկին տխրահռչակ ղեկավարին, ով բուհական կրությունից ոչինչ չհասկացող և նույնիսկ դպրոցում ուսմասվարի պաշտոն չզբաղեցրած Սերոբյանին սկզբից կարգեց դեկան՝ փոխելով և հարմարեցնելով բուհի կանոնադրությունը Սերոբյանի համար, իսկ հետո էլ նշանակեց պրոռեկտոր…
Հետաքրքիր է, Սերոբյանը և նրան հովանավորող սուպերնախարար Հարությունյանը ի՞նչ զգացին, երբ ուսանողը ԱԺ ամբիոնից դահլիճում նստած ռեկտորին մեղադրեց ՇՊՀ-ում տիրող կառավարման ճգնաժամի, ՇՊՀ-ում կրթության մենեջմենթի, հանրային համերաշխության, ակադեմիզմի բացակայության մեջ, ինչպես նաև բուհի ՈՒԽ-ում ստեղծված խայտառակ վիճակի համար…
Համոզված եմ՝ աշտոնական դիրքը չարաշահող, ապօրինություններ և կեղծիքներ գործող Սերոբյան Երվանդի համար բացարձակ միևնույն է, թե իր հասցեին այդ ուսանողը ինչ մեղադրանքներ հնչեցրեց. կարևորը նա պահպանի երկնքից իր գլխին ընկած այդ պաշտոնը, ստանա բարձր աշխատավարձը և “հարակից” գումարներ աշխատի՝ ենթադրաբար պատվերով կործանման տանելով 86-ամյա բուհը…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով