Daily Archives: 21.02.2020

«Համաձայն ե՞ք արդյոք, որ ձեր վճարած հարկերից ծախսվի 3.400.000.000 ՀՀ դրամ Նիկոլ Փաշինյանի միանձնա իշխանության հաստատման և անձնական հույզերի բավարարման համար».Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը  գրում է. Քանի որ հայտարարված է, որ այսուհետ «ժողովուրդն է» ամեն ինչ որոշելու, ուրեմն առաջարկում եմ դնել հանրաքվեի հետևյալ հարցը. «Համաձայն ե՞ք արդյոք, որ ձեր վճարած հարկերից ծախսվի 3.400.000.000 ՀՀ դրամ Նիկոլ Փաշինյանի միանձնա իշխանության հաստատման և անձնական հույզերի բավարարման համար»: Եթե պատասխանը կլինի դրական, ապա նոր կարելի է… Կարդալ ավելին »

«Ես թույլ չե՛մ տալու, որ կամակատարների, կապիկների, նապաստակների պատճառով մենք պետականություն կորցնենք».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան   իր էջում գրել է. «Այսօր յուրաքանչյուր հայ մարդու կյանքը վտանգված է, մեր երկիրը, պետականությունն այսօր վտանգված են, այն պետականությունը, որի համար պայքարել եմ ես, որի համար պայքարել են իմ զինակից ընկերները, որի համար պայքարել է ամբողջ ազգը, ժողովուրդը տարիներ շարունակ․․․ Ու ես թույլ չե՛մ տալու, որ… Կարդալ ավելին »

«Ծախսատար Նախագահը… Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…».Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծախսատար Նախագահը Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։ Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը… Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում… Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր… Կարդալ ավելին »

Երևանում և 7 մարզերում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բուզանդի փ. 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3-8 շենքերը, Շոպրոնի 3-րդ նրբ. 8 շենքը, Լյուքսենբուրգի… Կարդալ ավելին »

«Նախկինը» կազմակերպում է գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեն իրականացնելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 2 միլիարդ 553,049 հազար դրամ, 660 միլիոն դրամ էլ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։ Այն ԿԸՀ-ին, որի նախագահը նախկին իշխանությունների ժամանակներից պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանն է, որին ընդդիմադիրի… Կարդալ ավելին »

Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. նա փոխել է «տակտիկան». «Իրավունք»

  «Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է: Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից մեր աղբյուրը հստակ ասել չի կարող: Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Ալեքսանյանն… Կարդալ ավելին »

Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում միմյանց վրա «գործ տալու» սովորությունն անպատկերացնելի չափերի է հասել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ բողոքում են, թե էլ չեն կարողանում աշխատել այդ մթնոլորտում, մի բառ չեն կարողանում խոսել, «ծածկագիրն» անմիջապես դրվում է վերադասի սեղանին։ Ավելին, դրան զուգահեռ «վհուկների որս» է սկսվում այն բանից հետո, երբ այս կամ այն բաժնում հայտնաբերվում են… Կարդալ ավելին »

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Վերածննդի օրվա առիթով: «32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։ Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն… Կարդալ ավելին »

Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող… Կարդալ ավելին »

Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցի հանրաքվեին. Նա պայմանվորվել է Փաշինյանի հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի, սակայն թե ինչու, պատճառը հստակ չէ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանուր պայմանավորվածության է եկել վարչապետ Փաշինյանի հետ եւ մշակել հերթական ծրագիրը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է, որ ամեն բան լինելու է իրենց ուզածով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: