Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. նա փոխել է «տակտիկան». «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է: Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից մեր աղբյուրը հստակ ասել չի կարող:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան», նա իր աշխատողներից շատերին ինչ-ինչ գործեր է խոստանում, միայն թե Հայաստանում փոխվի Սահմանադրությունը:

Այստեղից կարելի է ենթադրել, որ արդեն կեղծարարության քայլերի սկիզբն ազդարարվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով