«Նախկինը» կազմակերպում է գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեն իրականացնելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 2 միլիարդ 553,049 հազար դրամ, 660 միլիոն դրամ էլ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։

Այն ԿԸՀ-ին, որի նախագահը նախկին իշխանությունների ժամանակներից պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանն է, որին ընդդիմադիրի «մունդիրով» Փաշինյանը հազար անգամ քննադատել է։ Այս ամենը զավեշտալի է նաեւ մեկ այլ դիտանկյունից. մի «նախկին» կազմակերպում է ընտրական գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին»։ Տեսնես ո՞րն է տարբերությունը այդ երկու «նախկինների», որ մեկին ազգովին հեռացնում ենք, մյուսին՝ ապսպրում զբաղվել դրանով։

Գործառութային տեսանկյունից էլ շատ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, մշտապես դժգոհել են, որ ՍԴ-ն վավերացրել է կեղծված ընտրությունները։ Իրականում ՍԴ-ն ընդամենը համադրել է ԿԸՀ-ի տրամադրած պաշտոնական տեղեկույթն ընտրությունների վերաբերյալ եւ որոշում կայացրել։ Այսինքն, եթե կեղծվել է, հաստատ ոչ ՍԴ-ում։ Այսքանից հետո շատ հետաքրքիր է՝ ո՞րն է Տիգրան Մուկուչյանի «գրավչությունը», որ իշխանությունը հենց նրան է վստահում հանրաքվեի անցկացումը։

Ի դեպ, այս վստահությամբ իշխող մեծամասնությունը նաեւ օրինականացնում է նախկինում անցկացված այն բոլոր ընտրությունները, որոնք Տիգրան Մուկուչյանի «քավորությամբ» են վավերացվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով