Daily Archives: 21.02.2020

Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ:

«Մեկ անգամ ևս ուշադրություն դարձրեք «դիտավորյալ» բառի վրա». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջօրյա ռեժիմով ես ստանում եմ վիդեոկադրեր և երկար տեքստեր այն մասին, որ թափառող շներն այլևս լուրջ վտանգ են բնակիչների համար ու դրա մեղավորը ես եմ, որ օրենքի ուժով արգելել եմ Կալաշնիկովը հանել և գնդակահարել կենդանուն։ Մի քանի հարյուր անգամ համբերատար բացատրելուց հետո, որ իմ… Կարդալ ավելին »

Վտանգված Արցախ․ անփորձությո՞ւն, թե՞ հեղափոխության արտահանում

Այն, ինչ տեղի է ունենում այսօր նախընտրական Արցախում, հուշում է «թավշյա» հեղափոխության արտահանման մասին: Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Հայաստանի ներկայիս իրավիճակը հասկանալու համար ավելորդ չէ վերստին անդրադառնալ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների զարգացումներին,… Կարդալ ավելին »

Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան արգելափակված քաղաքացիներ

Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Բ., ծնված … Կարդալ ավելին »

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

Ստեփանակերտում երեկ բողոքի ակցիա են կազմակերպել մեկ ամիս առաջ ստեղծված Արցախի հեղափոխական կուսակցության անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին: Facebook սոցիալական ցանցում օգտատերերը տեղեկություններ են հրապարակում նորաստեղծ կուսակցության անդամների մասին: Ըստ հրապարակումների, նրանցից մեկը «Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր»։ «Ո՞վ է մեր նորաթուխ… Կարդալ ավելին »

«Այդ որ՞ օրենքով մեր երկրում բացի օրենքով նախատեսված կարգի և դատական մարմնի կարող է դատաստան իրականացնել».Վահան Բաբայան

  Մարդիկ արդեն անտարբեր են դարձել Նիկոլի նույնաբովանդակ հայտարարությունների հանդեպ: Մոտ երկու տարի լինելով իշխանության ղեկին նա խոսում է 50 €-ով Հռոմ թռնելու մասին որպես մարդկանց լավ ապրելու ապացույց: Սրանից զավեշտալի բան դեռ հայ ժողովուրդը չէր լսել: Անիմաստ է բովանդակային վերլուծություն անել Նիկոլի ելույթները,դա անիմաստ ժամանակի վատնում է:Մի բան ակնհայտ է,որ նրա իշխանության ամեն օրը… Կարդալ ավելին »

Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհուց $40,000 գողանալու կասկածանքով երևանցի ամուսիններ են ձերբակալվել: Նրանք գումարը թաքցրել էին մարզակոշիկներում և բաճկոնի ծոցագրպանում և փորձել հեռանալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ բաժին է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող Լոս-Անջելես Մոսկվա չվերթի ուղևորուհին: Նա խնդրել է օգնել իրեն գտնել գոտու վրա ամրացող պայուսակը, որտեղ $40,000 կար և որը թողել է օդանավաում:… Կարդալ ավելին »

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Արցախում՝ Ստեփանակերտում բողոքի ակցիա է տեղի ունեցել, մի խումբ մարդիկ մեքենայով շրջում են, պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Artsakh1.am-ի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները կանգնեցնում են մեքենան, պահանջում ձայնային ազդանշաններ չարձակել։ Արդյունքում ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման… Կարդալ ավելին »

«Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր,օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա».Էդուարդ Շարմազանով

Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր,օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա։ Փաշինյանին ասեք Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել 1991թ-ի հանրաքվեի արդյունքում,իսկ Ադրբեջանում հանրաքվե չի արվել։ Հետևաբար ասել,թե Արցախն ու Ադրբեջանը նույնկերպ են անկախացել ԽՍՀՄ-ից՝ կոպիտ սխալ է։ Բավական է պնդես,թե Արցախը եղել է Սովետական Ադրբեջանի մաս։ Արցախը Սովետական Ադրբեջանի կազմից առանձնացել է դեռ 1988թ-ին,իսկ ԽՍՀՄ կազմից՝ 1991թ-ին։ Իսկ կարելի՞… Կարդալ ավելին »