«Ես թույլ չե՛մ տալու, որ կամակատարների, կապիկների, նապաստակների պատճառով մենք պետականություն կորցնենք».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան   իր էջում գրել է.

«Այսօր յուրաքանչյուր հայ մարդու կյանքը վտանգված է, մեր երկիրը, պետականությունն այսօր վտանգված են, այն պետականությունը, որի համար պայքարել եմ ես, որի համար պայքարել են իմ զինակից ընկերները, որի համար պայքարել է ամբողջ ազգը, ժողովուրդը տարիներ շարունակ․․․ Ու ես թույլ չե՛մ տալու, որ կամակատարների, կապիկների, նապաստակների պատճառով մենք պետականություն կորցնենք, երկիր կորցնենք, ես և իմ ընկերները, մե՛նք թույլ չենք տալու, ու դա թող բոլորի ականջին օղ լինի՝ սկսած վարչապետից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով