Daily Archives: 15.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել,որին կից գրել. «Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը։ Աստված լուսավորի քո եւ մեր բոլոր զոհված զինվորականների հոգիները»։

Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա

  Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունը այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար: Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:… Կարդալ ավելին »

«Արցախում երբեւէ այսքան թույլ պաշտպանության նախարար չենք ունեցել». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը գրել է. «Արցախում երբեւէ այսքան թույլ պաշտպանության նախարար չենք ունեցել։ Նշանակման օրվանից այդ մասին ասել եմ ոլորտի տարբեր ներկայացուցիչների։ Նա ինքը պետք է հրաժարական տա, քանի որ չեն ազատում պաշտոնից։ Հ․Գ․ Այս գրառումը հակասում է սոցիալական ցանցերում «Հետքի» լրագրողների ընդունած վարքականոնին, երեւի նկատողություն կստանամ, բայց դե լռել չի ստացվում»։

Զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, հայտնում են ՔԿ-ի լրատվությունից։ Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային… Կարդալ ավելին »

«Դուք հասկանո՞ւմ եք ուր է հասել իրավապահների բեսպրեդելը».Արսեն Բաբայան

«Հենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար: Դուք հասկանո՞ւմ եք ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է: Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված և շարունակվող անհավանական… Կարդալ ավելին »

«Էս պատերազմա ի՞նչա,որ օրը մի զոհի մասին ենք լսում,էն էլ խաղաղ պայմաններում մեկ ամսում 13 զոհ».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան իր  էջում գրում է. «Էս պատերազմա ի՞նչա,որ օրը մի զոհի մասին ենք լսում,էն էլ խաղաղ պայմաններում մեկ ամսում 13 զոհ: Բա լավ պատասխան տվող լինելու՞ է,էս ինչա կատարվում,նույն չպարզված հանգամանքներում,նույն վիճակը: Էս ուրա հասել մեր բանակի վիճակը: Լավ ի՞նչքան սենց…»

Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Այս մասին նշված է համաժողովի պաշտոնական կայքում: Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը):

Անվտանգություն թե՞ տարածքներ

  Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Փաշինյանը պատասխանելով «օկուպացված տարածքներից» զորքերի դուրս բերման Հայաստանի պատրաստակամության մասին Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին մի միտք է արտահայտել, ըստ որի տարածքները պիտի դիտարկենք որպես անվտանգություն: Ավելի ճշգրիտ, վարչապետը ասել է հետևյալը՝ «Երբ որ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն և նախ ոչ թե ՀՀ-ն, այլ… Կարդալ ավելին »