Daily Archives: 03.02.2020

Զորամասի օր

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվել է ՊԲ ինժեներասակրավորային զորամասերից մեկի հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ազատամարտիկներ, մայրաքաղաքի համար 4 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք ներկայացել էին հատուկ զինվորների համար պատրաստված նվերներով: Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասի փառավոր անցյալին, նշվել այն առանցքային դերակատարման մասին, որն այսօր… Կարդալ ավելին »

Ես ատում եմ համասեռամոլներին, ատում եմ տգիտությունը, ոնց են ինձ պատժելու

  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով օրերս կայացած ատելության խոսքի թեմայով քննարկման մասին, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր, ասաց, որ իշխանական խմբակցության կողմից պատշաճ հրավեր չի եղել, և որ այդ քննարկման մասնակիցների մեծ մասը եղել են Բաց Հասարակության հիմնադրամի ներկայացուցիչները։ Բացի դրանից, պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչպես… Կարդալ ավելին »

2010-ին Ադրբեջանը խոշտանգել ու սպանել է ՀՀ քաղաքացու .ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 2010 թվականին Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը խոշտանգել, ապա սպանել է մոլորված ու սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին: ՄԻԵԴ-ի որոշման մեջ գրված է, որ խախտվել են Սարիբեկյանի իրավունքները կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների և անձնական արժանապատվության նվաստացման արգելում) հոդվածներով։ 6 կողմ, մեկ դեմ ձայներով որոշվել է, որ… Կարդալ ավելին »

Ի՞նչ ճակատագրի կարժանանա Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքիը

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց: Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է… Կարդալ ավելին »

19-ամյա զինվորի դին Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ տեղեկացնում է shamshyan.com-ը։   Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ… Կարդալ ավելին »

Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածվել են քաղաքային գրադարանի (տեսանյութ)

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի: 2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի գրասենյակում հանրային ընդունարան կգործի

  ՀՀԿ-ն հայտնում է, որ գրասենյակում այսուհետ գործելու է հանրային ընդունարան: «Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք,… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երկրորդ ուղևորը

Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80- րդ կմ-ին շրջվել էր. ուղևորներից 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել էր, իսկ 49 և 34 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 1-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Փաշինյանը Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին նշանակել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։ Ըստ մամուլի հրապարակումների, Միրզախանյանը մարզպետ Գարիկ… Կարդալ ավելին »

23-ամյա երիտասարդ է մահացել

  Փետրվարի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 155.5 –րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Մուրադ Սիմոնյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։