ՀՀԿ-ի գրասենյակում հանրային ընդունարան կգործի

 

ՀՀԿ-ն հայտնում է, որ գրասենյակում այսուհետ գործելու է հանրային ընդունարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ընդունարանը  չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով