Զորամասի օր

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվել է ՊԲ ինժեներասակրավորային զորամասերից մեկի հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ազատամարտիկներ, մայրաքաղաքի համար 4 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք ներկայացել էին հատուկ զինվորների համար պատրաստված նվերներով:

Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասի փառավոր անցյալին, նշվել այն առանցքային դերակատարման մասին, որն այսօր ունի ստորաբաժանումը մեր երկրի պաշտպանական համակարգի ամրապնդման գործում, ընդգծվել, ավանդույթներին հավատարիմ մնալով հանդերձ, նոր ձեռքբերումների հասնելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինժեներասակրավորային զորամասը 25-ամյա պատմության ընթացքում անցել է դժվարին ճանապարհ: Զորամասի զինծառայողները տեղադրել ու վնասազերծել են տասնյակ հազարավոր ականներ, ստեղծել ինժեներական արգելափակոցների հուսալի համակարգ, կառուցել ռազմական նշանակության ճանապարհներ, իրականացրել ինժեներական ապահովման համալիր միջոցառումներ:

Զորամասը քանիցս ճանաչվել է լավագույնը ՊԲ-ում և զինված ուժերում, բարդագույն մարտական խնդիրներ է իրականացրել ապրիլյան պատերազմի և հատկապես դրանից հետո ընկած ժամանակահատվածում, որոնք, պաշտպանության գոտու բոլոր ուղղություններում, շարունակվում են առայսօր:

Զորամասի տարեկան տոն օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ավարտին, հրապարակվել են ՊԲ և զորամասի հրամանատարների հրամանները, որոնց համաձայն խրախուսվել են մի շարք գործող ու նախկին զինվորականներ: Իսկ տոնական միջոցառումը եզրափակվել է ցուցադրական պարապմունքներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով