ԱԺ հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին. Էդմոն Մարուքյան

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սպառնալիքներ է ստանում ԱԺ-ում փետրվարի 6-ի արտահերթ նիստին ունեցած իր ելույթից հետո, երբ ԱԺ–ն քննարկում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին…»,– գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն բացատրվել է, թե մերժումից հետո ինչ է լինում: ԱԺ ամբիոնից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման նախագծի քննարկմանն հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընթացակարգն է սխալ տարվում: «Արդեն բազմաթիվ ընթացակարգեր խախտված են, բայց դա էական չէ, խնդիրն արդեն դրված է, ներկայացված է»,- ասել էր նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով