Շարքային քաղաքացին նայում և վերջնական հիասթափվում է
Արդյոք՞ սրա համար էր հույսով և հավատով ընտրում Նիկոլին,ընտրում «փոփոխությունները»:
Այսօրվա ԱԺ նիստը ցույց տվեց,որ շարքային քաղաքացին մնացել է լուսանցքում և հետևում է մի բեմադրության,որտեղ անտեսվում է պետությունը,Սահմանադրություն հանուն մեկ մարդու կապրիզի:
Իշխանափոխությունից երկու տարի անց էլ այս մարդիկ կռիվ են տալիս նախկինի հետ և անարդյունք:Չստեղծելով ոչինչ կրկին քննադատում և մերժում են նախկինը:
Այս հանրաքվեային շոուն կազմակերպելուց առաջ լավ կլինի ժողովրդի անունից խոսող պարոնները պատասխանեն մի հարցի,ի՞նչ փուշ են հանել այդ ժողովրդի մատից,գյուղացու,մտավորականի,ուսնողի որ՞ խնդիրն են լուծել:
ՍԴ,ՍԴ,ՍԴ լսելով մարդկանց կյանքը չի լավանում ու այս անգրագետ քննարկումները լիարժեք բացեցին այսօրվա օրենսդիր իրեն համարող մեծամասնության դեմքը: