Փետրվարի 3-ին, ժամը 13։27-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Բայրոն Բ.-ի դին (ծնված 1943 թ.):