«Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու,որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում».Էդուարդ Շարմազանով

 

Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով,որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակին Գևորգը համարում էր,որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում,ես նման իլուզյաներ չեմ ունեցել,քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ,ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների,արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։

Մարդ,ով դեռևս 2018թի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է,այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։

Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու,որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գնդակը Նիկոլի դաշտում է ։

Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով