Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է սուտ տեղեկություն

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ասելով. «Այսօր «Արմենպրեսում» տված մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր մեդիայի» լրագրողից տեղեկացա, որ ես հաքերությամբ եմ զբաղվում ու «կոտրել» եմ politiк.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջը:

«Երկիր Մեդիայի» լրագրողը նման բան չի ասել, անգամ չի օգտագործել հաքեր բառը, այլ նշել է, որ Հայկական ժամանակում հրապարակվել է հոդված, հետո պարզվել է, որ կոտրել են Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջը: Խմբագիրը դեպքին անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ նաեւ նշելով. «տեսնում եմ ըստ մամուլի հրապարակումների նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը: Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են»: Լրագրողը հարցրել է, թե Ստյոպա Սաֆարյանն ինչպես է վերաբերվում գրառմանը եւ այն լուրերին, որ ինքը կապ ունի ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհուրդ ենք տալիս Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ևս մեկ անգամ դիտել տեսանյութը, լսել «Երկիր Մեդիայի» լրագրողի հարցը և ապատեղեկատվություն սոցիալական կայքերում չտարածել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով