Նիկոլ Փաշինյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակը հասավ ԱԱԾ.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը մակագրել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հայկական Ժամանակի» հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացել են եւ ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: Նաիրի Հունանյանը վարչապետին նամակ էր գրել այս ամսվա սկզբին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Հունանյանը նամակում պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությանը՝ խոստանալով աջակցել կազմակերպիչների բացահայտմանը:

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության կազմակերպիչներին եւ հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004 թ. նոյեմբերի 11-ին: Որոշումը, սակայն ամիսներ առաջ վերացվեց եւ ուղարկվեց ԱԱԾ՝ նոր քննություն սկսելու պահանջով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով