«ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ..Արսեն Բաբայան

ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել դրանով անվավեր է ճանաչվել իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ իմ օգնությամբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը:

Միաժամանակ հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները:

Ժամանակին ախր ասում էի․ ընդունեք, որ չունեք մասնագետներ ու ես պատրաստ եմ անվճար խորհրդատվություն տրամադրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա ես ո՞նց վստահեմ ձեր ընդունած օրենքներին:

http://www.parliament.am/chairman_decisions.php?sel=show&ID=595&lang=arm&fbclid=IwAR1G9KHb1Egl5BBmYLDCI2bu0s1s93BfyUE-UR6OBaIhT0nE9oS72oWtZpI

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով