«Հայտնի ասույթ է՝ յուրաքանչյուր կայացած տղամարդու թիկունքում ուժեղ կին է կանգնած».Նարե Գրիգորյան

Հայտնի ասույթ է՝ յուրաքանչյուր կայացած տղամարդու թիկունքում ուժեղ կին է կանգնած: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կյանքի ընկերուհին դասվում է այդպիսի ուժեղ, հավասարակշիռ, խելացի և միաժամանակ՝ անչափ կանացի և նուրբ կանանց շարքը:

Նրանց կյանքը կապել է դեռևս դպրոցական նստարանից, թեև որպես զույգ նրանք կայացել են արդեն հասուն տարիքում: Ամբողջ ղարաբաղյան պատերազմը, 1990-ականների ամբողջ շարժումը, բոլոր հաջող և անհաջող օրերը Բելլա Լևոնովնան եղել է ամուսնու հավատարիմ ընկերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե կարելի է անտեսել ու չգնահատել այդ կնոջ զրկանքներն ու առաքինությունը, երբ նա անչափահաս երեխաների հետ տարիներ շարունակ բնակվել է նկուղում, քանի որ Քոչարյանը, որպես հրամանատար, հրաժարվել էր դուրս բերել ընտանիքը պատերազմական գոտուց:
Այսօր Բելլա Քոչարյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ նրան, մաղթում բարեբեր օրեր, պայծառ ժպիտ, ամուր առողջություն:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով